ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք՝ այս վտանգը պետք է կանխել

Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք՝ այս վտանգը պետք է կանխել
07.10.2026 | 11:15


Չորս տարի է՝ ես առավոտից երեկո՝ առանց հոգնելու, առանց հետքայլ անելու, փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ։ Ու դա պետք է կանխել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական գործիքներով։ Այդ չորս տարվա ընթացքում իշխանական տարբեր խմբեր բազմիցս թիրախավորել են ինձ, թե իբր չկա տենց բան։
Հիմա թե՛ իրենք են ասում, որ սա ազգային անվտանգության խնդիր է, թե՛ իրենց հարող ալիքներն են սկսել «նկատել» Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող վտանգավոր տեքստերը։ Ի գիտություն ասեմ՝ վերջերս Բաքվի քարոզչական աղբյուրներից մեկը հոդվածով անդրադարձել էր իմ հոդվածին, որտեղ ես փաստերով ապացուցում եմ այդ զավթողականությունը։ Իրենց պատասխան հոդվածում որևէ փաստարկ չկար այն մասին, որ իմ պնդումը սխալ է, հակառակը՝ ապացուցեցին այդ նյութով, որ ես ճիշտ եմ:
Եվս մեկ անգամ համոզված ասում եմ՝ սա կարելի է դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, ուղղակի որպես առաջին քայլ պետք է այս վտանգը կոչել իր անունով՝ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ծրագիր։
Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե չորս տարի վատնել եք միայն նրա վրա, որ հասկանաք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ապա քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել:

Տաթևիկ Հայրապետյան
Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ